Հայտնի է, թե երբ տեղի կունենա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հայտնում է L’Equipe-ը: Միջոցառումը տեղի կունենա Փարիզում։

Տղամարդկանց մեջ «Ոսկե գնդակի» համար կառաջադրվեն 30 ֆուտբոլիստներ, իսկ կանանց շրջանում՝ 20։ Մրցանակի հավակնորդները հայտնի կդառնան սեպտեմբերի 6-ին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցանակին արժանացել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման։