Լուկա Մոդրիչը նոր առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն այս ամառ կարող է հեռանալ «Սանտյագո Բեռնաբեուից»:

Լրագրող Ռամոն Ալվարեսի տեղեկություններով՝ «արքայական ակումբի» կիսապաշտպանը նոր առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից:

Նրան առաջարկում են 100-150 միլիոն եվրո աշխատավարձով  երկամյա պայմանագիր։

Հաղորդվում է, որ Մոդրիչը մտածում է առաջարկն ընդունելու և Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։