Ֆրանկո Կամոցցի. «Ես հավատում եմ, որ «Ինտերը» կարող է ինչ-որ առանձնահատուկ բան անել»

Ռուսական «Սպարտակի» սեփականատիրոջ նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցցին կիսվել է Չեմպիոնների Լիգայի գալիք «Ինտեր»-«Մանչեսթեր Սիթի» եզրափակիչ հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։

««Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի գալիք եզրափակիչի ֆավորիտն է, բայց ես հավատում եմ, որ «Ինտերը» կարող է ինչ-որ առանձնահատուկ բան անել»,- ասել է իտալացի ֆունկցիոները Чемпионшип-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի այսօր՝ հունիսի 10-ին, Ստամբուլի Օլիմպիական մարզադաշտում։ «Ինտեր»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին: