Յոզուա Կիմմիխը համաձայն է տեղափոխվել Իսպանիա

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն:

Մյունխենյան ակումբի ղեկավարությունն արդեն տեղյակ է 28-ամյա ֆուտբոլիստի՝ ակումբը լքելու ցանկության մասին։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակումբի խնդրել է անել հնարավոր ամեն ինչ՝ կիսապաշտպանին ձեռք բերելու համար։

Կիմմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: