Իլկայ Գյունդողանն անդրադարձել է Բունդեսլիգայի վերջին տուրին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն անդրադարձել է Բունդեսլիգայի վերջին տուրին.

«Դրամատուրգիայի առումով նման հանգուցալուծումը դժվար թե գերազանցվի։ Չնայած վերջին խաղային օրը նման մի քանի հանդիպում գիտեմ, երբ խաղում հաղթելը շատ դժվար է, բայց դրանից հանդիսատեսը հաղթանակած է դուրս գալիս։ Իսկական կրակ։

Կարծում եմ՝ դա գերմանական ֆուտբոլի ամենահետաքրքիր չեմպիոնական հանդիպումն էր վերջին տասնամյակում։ Ի վերջո, հուզիչ էր»,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում Sport1-ը։

Հիշեցնենք, որ 32-ամյա կիսապաշտպանը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է եկել 2011-ից 2016 թվականներին։