ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է լքել Եվրոպան

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարող է լքել Եվրոպան։ 31-ամյա հարձակվողը հնարավորություն ունի կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Լրագրող Էկրեմ Կոնուրի տեղեկություններով՝ հարավամերիկացի աստղի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը», ով չի կարողացել պայմանագիր կնքել Լիոնել Մեսսիի հետ։ Արգենտինացու տրանսֆերի ձախողումից հետո սաուդյան ակումբն իր ուշադրությունը սևեռել է Նեյմարի վրա։

Բրազիլացին փարիզյան գրանդում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt-ը Նեյմարին գնահատում է 70 միլիոն եվրո: