Ուիլյամ Սալիբան մերժել է մադրիդյան գրանդին

Միանգամից մի քանի հեղինակավոր աղբյուրներ հայտնում են, որ պաշտպան Ուիլյամ Սալիբան նոր աշխատանքային պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ։

Ըստ Talksport-ի՝ 22-ամյա ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Մադրիդի «Ռեալը», սակայն ֆուտբոլիստը նախընտրել է մնալ լոնդոնյան ակումբում:

Ընդհանուր առմամբ Սալիբան «Արսենալի» կազմում անցկացրել է 33 պաշտոնական հանդիպում։ Դրանցում ֆրանսիացին երեք գոլ է խփել և մեկ արդյունավետ փոխանցում կատարել։

Հիշեցնենք, որ «Արսենալը» Անգլիայի առաջնության 2022/2023 մրցաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Միկել Արտետայի թիմը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ուղեգիր է նվաճել։