«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը գնահատել է թիմի կիսապաշտպան Պեդրիի ներուժը։
«Իմ սրտի զարկերը միշտ բարձրանում են, երբ որոշ ֆուտբոլիստներ ստանում են գնդակը: Պեդրիի հետ հակառակն է: Երբ նա ստանում է գնդակը, ես լիովին հանգստանում եմ։
Պեդրին իմ հիմնական թույլ կողմերից մեկն է։ Նա խաղում է իմ դիրքում և ամեն ինչ լավ է անում։ Ես դեռ կարծում եմ, որ Պեդրին ավելի նման է Ինյեստային, քան ինձ, քանի որ ես երբեք մեծ արագություն չեմ ունեցել»,- Չավիի խոսքերն է մեջբերում Movistar Futbol-ը։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Պեդրին դարձավ 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ Իսպանիայի առաջնությունում։