Մատեո Կովաչիչը խոսել է թիմում իր ապագայի մասին

«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է թիմում իր ապագայի մասին։

«Մենք աղետալի մրցաշրջան անցկացրեցինք։ «Չելսիի» հետ պայմանագրիս ավարտին մնացել է մեկ տարի, և ամեն ինչ ցույց է տալիս, որ շուտով իրավիճակը կփոխվի: Եկեք տեսնենք։

«Մանչեսթեր Սիթին» այն թոփ ակումբն է, որն արժանի էր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում խաղալուն։ Ավելին ասել չեմ կարող։ Առջևում ամառային տրանսֆերային պատուհանն է, ամեն ինչ կարող է պատահել։

«Չելսին» մնում է ինձ համար առանձնահատուկը։ Ես սիրում եմ քաղաքը և երկրպագուներին, շատ լավ հիշողություններ ունեմ այստեղ անցկացրած ժամանակից»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։