«Ասթոն Վիլան» հետաքրքրված է «Սևիլիայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչիով, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն՝ Մոնչին հայտնի է տրանսֆերային գործարքները փակելու իր վարպետությամբ, և ակումբը առաջարկ է պատրաստում նրա համար։
Մոնչին զբաղեցրել է «Սևիլիայի» մարզական տնօրենի պաշտոնը 2000-2017 թվականներին, այնուհետև երկու տարի անցկացրել է նույն պաշտոնում «Ռոմայում»: 2019 թվականին 54-ամյա մասնագետը կրկին վերադարձել է «Սևիլիա»՝ որպես մարզական տնօրեն։