Կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստեր մեկնաբանել է «Բրայթոնից» «Լիվերպուլ» տեղափոխությունը:
«Սա իմ երազանքն է, որն իրականացել է, զարմանալի է այստեղ լինելը: Ես ցանկանում էի թիմում լինել նախամրցաշրջանային առաջին օրվանից, ուստի լավ է, որ ամեն ինչ պատրաստ է։ Անհամբեր սպասում եմ թիմակիցներիս հանդիպմանը: Սա ֆանտաստիկ տարի էր ինձ համար՝ աշխարհի առաջնությունը, այն, ինչի մենք հասել ենք «Բրայթոնի» հետ, բայց հիմա ժամանակն է մտածել «Լիվերպուլի» մասին և փորձել ավելի լավ ֆուտբոլիստ լինել», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։
«Լիվերպուլը» հայտարարել է, որ 24-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։