«Վեսթ Հեմի» նախագահ Դևիդ Սալիվանը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Դեկլան Ռայսը ամռանը կլքի ակումբը:
Նշենք, որ երեկ Կոնֆերենց Լիգայի եզրափակիչում հաղթեց «Ֆիորենտինային» (2-1):
«Այս գավաթը Դեկլանի համար վերջինն է «Վեսթ Հեմում»: Մենք նրան խոստացանք, որ բաց կթողնենք։ Նա ցանկանում է հեռանալ, իսկ մենք պետք է նրան փոխարինող գտնենք։ Մենք չէինք ուզում, որ դա տեղի ունենա, Ռայսին մեկուկես տարի առաջ առաջարկեցինք շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, բայց նա հրաժարվեց։ Չի կարելի պահել մի ֆուտբոլիստի, ով իրեն չի տեսնում ակումբում», – մեջբերում է Goal-ը։
Ռայսը «Վեսթ Հեմի» սան է և 2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում թիմի կազմում 50 խաղում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt.com պորտալը 24-ամյա անգլիացու արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը «Արսենալն» է։