Աղբյուր․ «Այաքսը» ցանկանում է գնել Էդուարդ Սպերցյանին

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել հոլանդական «Այաքսում», հայտնում է «Чемпионат»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ամստերդամական թիմը Սպերցյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները կսկսի հունիսի 11-ին կայանալիք Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչից անմիջապես հետո։ «Կրասնոդարը» պատրաստ է բաժանվել հայ կիսապաշտպանից 10 միլիոն եվրո գումարած բոնուսների դիմաց։

Այս մրցաշրջանում 23-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։