Իտալական գրանդը ցանկանում է գնել Լուկաս Վասկեսին

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» վենգեր Լուկաս Վասկեսին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Մադրիդյան ակումբի սանի տրանսֆերային արժեքը կարող է կազմել մոտ 6-8 մլն եվրո։ Կողմերի միջև արդեն բանակցություններ են եղել։

Այս մրցաշրջանում 31-ամյա Վասկեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։