Կիլիան Մբապպեն ցանկանում է ՊՍԺ-ում տեսնել իր հայրենակցին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկանում է խաղալ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամի հետ նույն ակումբում։

Ըստ L’Equipe-ի, Մբապպեն կոչ է անում իր ֆրանսիացի թիմակցին այս ամառ միանալ փարիզեցիներին` ազատ գործակալի կարգավիճակով: Միաժամանակ, Թյուրամը չի պատրաստվում շտապ որոշում կայացնել։

Այս մրցաշրջանում հարձակվողը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։