Անգլիական «Չելսին» նոր դարպասապահ է փնտրում

«Չելսին» հետաքրքրված է «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանի ծառայություններով, հայտնում է 90min-ը:

Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները միլանցիների ղեկավարությանը հարցրել են՝ պատրա՞ստ են վաճառել 27-ամյա ֆրանսիացուն, սակայն ռոսոներիները մերժել են։

Այս մրցաշրջանում Մայք Մենյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, բաց է թողել 27 գոլ և 10 անգամ անառիկ է պահել դարպասը։ Նա վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մի մասը։

Portal Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։