Լեգենդար Ռաուլը կարող է գլխավորել իսպանական ակումբը

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլը կարող է գլխավորել «Խետաֆեն»։

Ռաուլի պայմանագիրը «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» հետ ավարտվում է հաջորդ շաբաթ, հայտնում է Marca-ն։

«Խետաֆեն» կարող է բաժանվել Խոսե Բորդալասից, նրա հեռանալու դեպքում իսպանական ակումբը Ռաուլին համարում է նրա պաշտոնի թեկնածուներից մեկը։