«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ հունիսի 10-ին կայանալիք «Ինտերի» հետ կայանալիք հանդիպման սպասելիքներով։
«Պետք է խոստովանենք, որ եթե ցանկանում ենք ոտք դնել որպես մեծ ակումբ, ապա պետք է հաղթենք Եվրոպայում: Մենք պետք է հաղթենք Չեմպիոնների Լիգան, դրանից հնարավոր չէ խուսափել:
Բայց ամենակարևորը նորից ու նորից ու նորից այնտեղ լինելն է: Երկու տարի առաջ այնտեղ էինք։ Երկու տարի անց մենք կրկին այստեղ ենք: Կփորձենք, բայց ամենակարևորը մի քանի տարի հետո նորից այստեղ լինելն է։ Հենց դա է դարձնում մեծ ակումբը, երբ տարեցտարի հասնում ես Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, պայքարում վերջին փուլերում և նվաճում տիտղոսը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: