Էդուարդ Սպերցյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։

Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Ստավրոպոլ քաղաքում։ 10 տարեկանից մարզվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ 2018 թվականից սկսել է հանդես գալ Ռուսաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Կրասնոդարի 2» ֆուտբոլային ակումբում։

«Կրասնոդարի 2»-ի կազմում Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում նորամուտը նշել է 2020 թվականին, 9 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։ Դրանից հետո Էդուարդ Սպերցյանը սկսել է հանդես գալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Կրասնոդար» ակումբի հիմնական կազմում։

2021 թվականի փետրվարին ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Առաջին ելույթն անցկացրել է մարտի 31-ին՝ Աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Ռումինիա (3-2) խաղին և դարձել մեկ գոլի հեղինակ։