Լիոնել Մեսսին պատրաստ է անվճար խաղալ «Բարսելոնայում»

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մեծ ցանկություն ունի վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Cadena SER-ը

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը խնդրել է «Ինտեր Մայամիին» և «Ալ-Հիլալին» օգնել կատալոնական ակումբ տեղափոխվելու հարցում: Դեռ հայտնի չէ, թե ինչպես կարող են այս թիմերը մասնակցել պոտենցիալ տրանսֆերին։ Մեսսիի հայրը, որը նրա գործակալն է, հայտնել է, որ Մեսսին պատրաստ է անվճար խաղալ «Բարսելոնայում»։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն վերջերս հայտարարեց 2022/23 մրցաշրջանի ավարտին Մեսսիի հեռանալու մասին։ 35-ամյա արգենտինացին հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ։