Թուրինի «Յուվենտուսը» որոշել է դուրս գալ Սուպերլիգայից

«Յուվենտուսը» նամակով տեղեկացրել է «Բարսելոնային» և Մադրիդի «Ռեալին», որ սկսում է Սուպերլիգայից դուրս գալու գործընթացը, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը, որը հայտնվել է ՈւԵՖԱ-ի հետաքննական վարչության դիտակետում, գիտի, որ կազմակերպության հետ համաձայնության հասնելու համար պետք է հրաժարվի Սուպերլիգայի ստեղծման գաղափարից։ Բյուրոկրատական ​​գործընթացը կտևի մի քանի շաբաթ, սակայն նախագծից հրաժարվելու որոշումը 100 տոկոսով ընդունված է։

«Յուվենտուսը» այն 12 ակումբների թվում էր, որոնք հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին 2021 թվականի ապրիլին։