Ռաուլ Գոնսալեսը կարող է մադրիդյան ակումբ գլխավորել

«Խետաֆեն» դիտարկում է Ռաուլ Գոնսալեսին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հարցը։

Ներկայումս 45-ամյա մասնագետը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը՝ «Կաստիլյան»:

Լեգենդար նախկին հարձակվողի պայմանագրի ժամկետը լրանում է ամսվա վերջին, և նա այն չի երկարաձգի:

Ըստ Marca-ի՝ Ռաուլի նոր աշխատավայրը կարող է լինել «Խետաֆեն»:

Ռաուլ Գոնսալեսը «Կաստիլյան» գլխավորում է 2019 թվականից։