Հարի Քեյնը համաձայնել է տեղափոխվել Լա Լիգա

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը գնահատվում է 80 մլն եվրո։

«Թոթենհեմը» պատրաստ է վաճառել Քեյնի տրանսֆերը միայն արտասահմանյան ակումբի:

2022/23 մրցաշրջանում Քեյնը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։