Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը խորհուրդ է տվել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին կարիերան շարունակելու վերաբերյալ։
«Իմ խորհուրդն է ցանկացած ֆուտբոլիստի՝ չհրաժարվել «Ռեալ» տեղափոխությունից։ Սա հատուկ ակումբ է, որը գիտի, թե ինչպես հաղթել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mirror-ը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ մադրիդյան գրանդը Քեյնին դիտարկում է որպես ակումբից հեռացած ֆրանսիացի Կարիմ Բենզեմային փոխարինող։