Ռոմեո Լավիան և Մոյսես Կայսեդոն որոնք հանդես են գալիս «Սաութհեմփթոնում» և «Բրայթոնում», հայտնվել են «Չելսիի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է առաջիկա օրերին սկսել բանակցությունները։ Նշվում է, որ անձամբ ֆուտբոլիստները ցանկանում են իրենց կարիերան շարունակել «Չելսիում»։
Նախորդ մրցաշրջանում Կայսեդոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ռոմեոն 35 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։