«Ատլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսը լքել է թիմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հեռանում է ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Մարտինեսը կարիերան կշարունակի «Բարսելոնայում» և ամառային տրանսֆերային պատուհանում կդառնա կատալոնական ակումբի առաջին ձեռքբերումը։