Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը թիմում իրեն դրսևորելու նոր հնարավորություն կստանա։
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը երկու մրցաշրջան վարձավճարով անցկացրել է «Միլանում»:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացին օրերս նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2027թ:
Բրահիմ Դիասը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին՝ 17 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Սիթիից»: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին։