Ռաֆինյան կարող է տեղափոխվել Գերմանիա

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է տեղափոխվել «Բավարիա», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա բրազիլացու խաղը հավանում է մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Ռաֆինյան «Բարսելոնայում» է անցած ամառվանից: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։