Պաոլո Մալդինին և Ֆրեդերիկ Մասարան որոշել են հեռանալ «Միլանից»

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին և մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան որոշել են հեռանալ ակումբից «ռոսոներիների» սեփականատեր Գերի Կարդինալեի հետ լարված հանդիպումից հետո, հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը պետք է որոշեր հաջորդ մրցաշրջանի ռազմավարությունը, սակայն բանակցությունները շատ վատ են ընթացել։

Մասնագետների և «Միլանի» միջև պայմանավորվածությունները հաշվարկված են մինչև 2024 թվականի ամառ։

2022/23 մրցաշրջանում «Միլանը» Իտալիայի առաջնությունում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ 38 խաղում վաստակելով 70 միավոր։