Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Խորվաթական Index.hr հրատարակության համաձայն՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրը մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ:
«Լուկան արդեն պայմանագիր է ստորագրել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Հաջորդ մրցաշրջանում նա կլինի մեր երկրորդ ավագը»,- ասել է ակումբի ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոդրիչը Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկից խոշոր առաջարկ է ստացել, ըստ որի խորվաթ աստղը 3 տարում կարող է վաստակել 120 միլիոն եվրո։