Լեգենդար Պաոլո Մալդինին լքեց «Միլանը»

Միլանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին լքել է պաշտոնը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Մալդինիին թիմում տարիների ընթացքում ունեցած ներդրման համար:

Նա օգնեց «Միլանին» վերադառնալ Չեմպիոնների Լիգա և նվաճել սկուդետտոն 2021/22 մրցաշրջանում։,- ասվում է հաղորդագրության մեջ