Հարի Մագուայրը կարող է միանալ լոնդոնյան ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կարող է կարիերան շարունակել «Թոթենհեմում»։

Ինչպես հայտնում է Dialy Mail-ը, 30-ամյա ֆուտբոլիստի ապագան «կարմիր սատանաների» կազմում կասկածի տակ է, քանի որ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստ է վաճառել նրան ամռանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է պաշտպանին վճարել 12 միլիոն եվրո՝ ամռանը ակումբից հեռանալու համար։

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում և գոլ չի խփել։