Նիկոլաս Օտամենդին կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Բենֆիկայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդին կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Ինտերը»: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն անձամբ մտադիր է ամռանը հեռանալ «Բենֆիկայից»:

2022/23 մրցաշրջանում Օտամենդին «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինայի հավաքականի հետ ֆուտբոլիստը դարձել է աշխարհի չեմպիոն։