Հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որին կարող են ներկա գտնվել ինչպես երկրպագուները, այնպես էլ մեդիայի ներկայացուցիչները, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Մեդիայի ներկայացուցիչները կարող են նկարահանումներ իրականացնել միայն մարզադաշտի տրիբունայից: Մարզումից հետո ֆուտբոլիստների հետ առանձին շփումներ նախատեսված չեն։