Ջան Պիերո Գասպերինին կարող է մնալ «Ատալանտայում»

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կարող է մնալ ակումբում, հայտնում է Nicolo Schira-ն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը պատրաստ է 65-ամյա իտալացուն նոր պայմանագիր առաջարկել մինչև 2025 թվականը։

Անցած մրցաշրջանում «Ատալանտան» զբաղեցրեց 6-րդ տեղը Ա Սերիայում և կխաղա Եվրոպայի Լիգայում։