Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիների ղեկավարությունն առաջ է շարժվել 19-ամյա անգլիացու հետ բանակցություններում։ Հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» կվճարի 100 միլիոն եվրո և 20 միլիոն բոնուս։
2022/23 մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։