Կիլիան Մբապպե․ «Հրաշալի եզրափակիչ է սպասվում»

«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասին։ Որտեղ կմրցեն «Ինտերը» և «Մանչեսթեր Սիթին»։

«Հրաշալի եզրափակիչ է սպասվում։ Անպայման դիտելու եմ այս հանդիպումը։ Ես հակված եմ դեպի «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը»,- ​ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Footmercato-ն։

Հավելենք, որ ՊՍԺ-ն անհաջող հանդես եկավ Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում՝ դուրս գալով 1/8-րդ եզրափակիչ փուլից։ Փարիզյան գրանդը պարտվել է Մյունխենի «Բավարիային»։