Դորտմունդի «Բորուսիան» տրանսֆեր է համաձայնեցրել

Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ պայմանագիր է կնքել պաշտպան Ռամի Բենսեբաինիի հետ։

Ակումբի հետ 28-ամյա ալժիրցու պայմանագիրը նախատեսված է 4 տարով։ Բենսեբաինին դորտմունդյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ 2019 թվականից ֆուտբոլիստը հանդես էր գալիս Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։

Նախորդ մրցաշրջանում Բենսեբաինին անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։