«Բավարիան» որոշում է կայացրել թիմի երեք պաշտպանների ապագայի վերաբերյալ

«Բավարիան» չի պատրաստվում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ քննարկել Ալֆոնսո Դևիսի տրանսֆերային առաջարկները, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» փոխարենը պատրաստ է դիտարկել Բենջամին Պավարի և Լյուկա Էրնանդեսի վերաբերյալ առաջարկները, սակայն Դևիսին չի ցանկանում վաճառել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» կանադացուն ներառել է ամառային տրանսֆերային պատուհանի իր նպատակների մեջ։

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։