Յուրի Տիլեմանսը կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

«Լեսթերի» նախկին կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարող է կարիերան շարունակել «Ասթոն Վիլայում», հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ցանկանում է արագ ընթացք տալ բելգիացու տեղափոխությանը։ Ձմեռային տրանսֆերային պատուհանում նա արդեն հետաքրքրված էր նրանով։

Ավելի վաղ «Լեսթերը» հայտարարել էր ֆուտբոլիստի ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու մասին։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։