Զլատան Իբրահիմովիչ. «Նույնիսկ Աստված է տխուր, որ ես հեռանում եմ»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով երեկ հայտարարեց կարիերան ավարտելու մասին, խոսել է իր էմոցիաների մասին՝ կամային որոշում կայացնելուց հետո։

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը 41 տարեկան է։

«Երբ ես արթնացա այս առավոտ, անձրև էր գալիս: Ինքս ինձ ասացի, որ նույնիսկ Աստված է տխուր, որ ես հեռանում եմ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հարձակվողը։

Նշենք, որ վերջին մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչն անցկացրել է ընդամենը չորս հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։