Վուտ Վեգհորստը կարող է կարիերան շարունակել անգլիական այլ ակումբում

«Բարնլիի» հարձակվող Վուտ Վեգհորստը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է TalkSport-ը: Ըստ աղբյուրի՝ 30-ամյա հոլանդացին հավակնում է միանալ «Էվերթոնին»:

Նախորդ մրցաշրջանը Վեգհորստը վարձավճարով անցկացրել է «Բեշիքթաշում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ընդհանուր առմամբ, նա իր ակտիվում ունի 49 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հարձակվողը 31 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։