Մարկ-Անդրե տեր Շտեգենը արժանացավ «Զամորայի» մրցանակին

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Լա Լիգայի ավարտված մրցաշրջանի արդյունքներով նվաճեց «Զամորայի» մրցանակը։

Այս մրցանակը, որը ստեղծվել է Marca թերթի կողմից՝ ի պատիվ իսպանացի դարպասապահ Ռիկարդո Զամորայի, տրվում է Լա Լիգայում ամենաքիչ գնդակ բաց թողած դարպասապահին։

Գերմանացի դարպասապահը Լա Լիգայի 38 հանդիպումներում բաց է թողել 18 գնդակ՝ միջինը 0,47 գնդակ մեկ խաղում։

Յան Օբլակը նույն ցուցանիշն ուներ «Ատլետիկոյի» կազմում 2015/16 մրցաշրջանում։