«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում է Teradesportes-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա էկվադորցին համաձայնեցրել է լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի անձնական պայմանները։
Միաժամանակ «Չելսին» պատրաստ է ավելի բարձր գին վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
2022/23 մրցաշրջանում Կայսեդոն անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի ևնույնքան գոլային փոխանցման հեղինակ։