Էրիկ Գարսիայի ապագայի հարցում հստակություն կա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ցանկանում է թիմում պահել կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիային։ Լրագրող Դիդաց Պեյրեթի կարծիքով՝ իսպանացի պաշտպանն անձեռնմխելի է թիմի մարզչի համար։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ընթացքում շատ էին խոսակցությունները, որ Էրիկ Գարսիան ցանկանում է հեռանալ թիմից գալիք մրցաշրջանում՝ ավելի կայուն խաղային պրակտիկա ստանալու համար, սակայն ֆուտբոլիստը վերջին շաբաթների ընթացքում փոխել է իր ծրագրերն ու որոշել մնալ։

Էրիկ Գարսիան «Բարսելոնա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը՝ «Մանչեսթեր Սիթիից»: