Ռոբերտ Լևանդովսկին դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հաջող դեբյուտային մրցաշրջան է անցկացրել Իսպանիայում:

34-ամյա Լևանդովսկին  Լա Լիգայի 34 խաղում 23 գոլ է խփել: Ռմբարկուների մրցավազքում լեհ հարձակվողն առաջ է անցել Մադրիդի «Ռեալից» Կարիմ Բենզեմայից, ով դարձել է 19 գոլի հեղինակ:

Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնա» է տեղափոխվել անցած ամառ Մյունխենի «Բավարիայից»: