«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիսթերը կմիանա «Լիվերպուլին», հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն, մերսիսայդցիները լիովին համաձայնեցրել են կիսապաշտպանի հետ հինգ տարվա պայմանագրի պայմանները և մոտ օրերս ֆուտբոլիստի համար «Բրայթոնին» կվճարեն շատ ավելի քիչ գումար, քան նախկինում հաղորդված 60 միլիոն ֆունտ ստերլինգը: Առաջիկա 24-ից 48 ժամվա ընթացքում ֆուտբոլիստը բուժզննում կանցնի «Լիվերպուլում»։