«Սելթիկի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկօղլուն շուտով կգլխավորի «Թոթենհեմը», ասել է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 57-ամյա մասնագետն այսօր համաձայնեցրել է «Թոթենհեմի» հետ պայմանագրի կետերը։ Մոտ ժամանակներս պետք է փաստաթղթեր ստորագրվեն այն փոխհատուցման մասին, որը «Սելթիկը» կստանա մարզչի վաղաժամ հեռանալու համար։
Պոստեկօղլուն «Սելթիկում» հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում նրա թիմը դարձավ Շոտլանդիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճեց երկրի գավաթը և սուպերգավաթը։