«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կիսվել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի սպասելիքներով։
«Անկասկած, սա աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Ինձ շատ է դուր գալիս նրա ֆուտբոլը, և նրա դեմ խաղալը դժվար կլինի: Բայց մենք արդեն հանդիպել ենք շատ ուժեղ թիմերի հետ խմբային փուլում և փլեյ-օֆֆում, և վերջում մենք հիանալի խաղացինք:
Պետք է փորձել վայելել հանդիպումը, ամեն օր չես խաղում Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Մեզանից յուրաքանչյուրի երազանքն իրականացել է, ուստի մնում է միայն քրտնաջան աշխատել և հնարավորինս լավ խաղալ։ Հուսանք, որ ուժեղագույն թիմը կհաղթի, և մենք կբարձրացնենք գավաթը խաղից հետո», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտում։