Ռոմելու Լուկակուն մտադիր չէ վերադառնալ «Չելսի»

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում», մտադիր չէ վերադառնալ լոնդոնյան ակումբ, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա բելգիացին արդեն ասել է Մաուրիսիո Պոչետինոյին, ով ամռանը կգլխավորի թիմը, որ չի պատրաստվում վերադառնալ «Չելսի», քանի որ ցանկանում է շարունակել ելույթները «Ինտերում»։ Կողմերը շուտով պետք է որոշում կայացնեն Լուկակուի ապագայի վերաբերյալ։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։